Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքն է դասել կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզային: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Ըստ Ինտերֆաքսի՝ սրբադասման արարողությունը կայացել է Վատիկանում: Հանդիսավոր պատարագին հետեւելու համար հազարավոր հավատացյալներ են հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում:

Սրբադասումը հնարավոր է դարձել, երբ ճանաչվել է Մայր Թերեզայի անվան հետ կապված երկրորդ հրաշքը: Վատիկանը պնդում է, որ ուղեղի ուռուցք ունեցող Բրազիլիայի բնակիչը բուժվել է Մայր Թերեզայի երկնային բարեխոսության շնորհիվ: