Չինացի միլիարդատերը, ում անունը չի հրապարակվում, 325 մլն դոլար է ծախսել անձնական օգտագործման նպատակով Boeing 787 Dreamliner օդանավ ձեռք բերելու համար, հայտնում է Չինաստանի Միջազգային ռադիոն:
Ռադիոյի տեղեկություններով՝ այդ գումարից 100 մլն դոլարը ծախսվել է օդանավը հաճախորդի կարիքներին հարմարեցնելու վրա:
Գրեթե 60 մետր երկարության Dreamliner-ը Boeing շարքի վերջին համալրումն է, որը սովորաբար նախատեսված է 250-ից մինչեւ 330 ուղեւորի համար:
Օդանավի ներքին տարածքը կազմում է 200 քառակուսի մետր, որտեղ պատվիրատուի պահանջով ստեղծվել են հյուրասրահ, խոհանոց, ճաշասրահ, ննջասրահ եւ բուժկաբինետ:





























