Բնության պահպանության միջազգային միությունը Կարմիր գրքում ներառված մեծ պանդաներին անհետացող տեսակից վերաորակել է խոցելի տեսակի, նշված է IUCN Կարմիր ցանկի կայքում:
«Վտանգի աստիճանի նվազումը վկայում է Չինաստանի կառավարության ղեկավարությամբ տասնամյակներ շարունակ գործադրած ջանքերի հաջողության մասին եւ նշանակում է, որ մեծ պանդայի նման կարեւոր տեսակների պահպանման մեջ արվող ներդրումներն արդարացվում են, հայտնել է Չինաստանի WWF գործադիր տնօրեն Լո Ձե Պինը:
WWF գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտին էլ նշել է, թե չինացի գործընկերների ձեռբերումից անկախ պանդաները մնում են հազվագյուտ տեսակ եւ նրանց բնակության միջավայրին վտանգ է սպառնում:
Հաստատվել է, որ բնության պահպանության միությունը մեծ պանդաների թվաքանակի դրական շարժը գրանցել է տասը տարվա ընթացքում՝ մինչեւ 2014 թվականը. Այդ ընթացքում մեծ պանդաների թիվն ավելացել է 17 տոկոսով:





























