2014 թվականից ի վեր Չինաստանի իշխանությունները երկու հազար փախուստի մեջ գտնվող կոռուպցիոներների է ձերբակալել, գրում է China Daily թերթը՝ վկայակոչելով Կարգուկանոնիվերահսկման կենտրոնական հանձնաժողովի տվյալները:

«Փախուստի մեջ գտնվող կոռուպցիոներներն ու անօրինական եկամուտների տրանսսահմանային հոսքերը լուրջ վնաս են հասցնում արդարադատությանը եւ արգելակում տնտեսական զարգացումը»,-ընդգծել է Կարգուկանոնի վերահսկման հանձնաժողովի միջազգային համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Ցայ Վեյը:

Նշվում է, որ կոռուպցիոներներից այդ ընթացքում առգրավվել է 1,1 մլրդ դոլարի ակտիվ: Ձերբակալվածների թվում 342 պաշտոնյա կա, հաղորդում է Gazeta-ն: