Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների հետեւանքով այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը տուժող է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Գարիկ Գալիկյանը:
«Լրացուցիչ փորձաքննություն է նշանակվել, քանի որ առաջին փորձաքննության ժամանակ նա ամբողջությամբ վիրակապված էր, եւ փորձաքննությունը լիարժեք չի եղել: Իմ պաշտպանյալն արդեն ցուցմունք էլ է տվել»,- ասաց փաստաբանը:
Ըստ Գարիկ Գալիկյանի՝ Թամարա Մանուկյանն ապաքինման փուլում է:
Հիշեցնենք, որ Թամարա Մանուկյանն այրվածքները ստացել էր Սարի թաղում, այրվել էր նրա մարմնի 16 տոկոսը: Դեպքի վերաբերյալ ակտիվիստը դեռեւս հրաժարվում է մանրամասներ պատմել:





























