«Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Արամ Մանուկյանը, որոնք օրեր առաջ վիրահատվել էին «Էրեբունի» ԲԿ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ Պետրոսյանի եւ Մանուկյանի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր:





























