«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Բարսեղյանը պահանջում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել խմբի այն անդամներին, որոնք հրազենային վիրավորում են ստացել: Ըստ հանրային կապերի բաժնի աշխատակիցների՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:



























