Բնագիտության եւ Լոնդոնի թանգարանների ու Դարեմի համալսարանի գիտնականները հետազոտել ե ն Լոնդոնի մոտակայքում հայտնաբերված մանկական աճյունները ու պարզել, որ դրանցից շատերը մահացած ծնված երեխաների են պատկանում, այլ ոչ թե սպանությունների զոհերի, ինչպես առաջ էր համարվում: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Archaeological Science ամսագրում, իսկ RNS–ը հակիրճ պատմել է դրա մասին:

Աշխատանքների ընթացքում գիտնականները հետազոտել են Լոնդոնի մոտակայքից արտաշիրիմված տասը մանկական կմախք, որոնք պահպանվել են հռոմեացիների կողմից Բրրիտանիայի նվաճման ժամանակաշրջանից: Ռենտգենային միկրոտոմոգրաֆիայի կիրառման շնորհիվ աշխատության հեղինակները կարողացել են ուսումնասիրել ոսկորների կառուցվածքը՝ չխախտելով այն:

Մահացած մարդկանց ոսկորները քայքայվում են բակտերիաների գործունեության պատճառով, որոնք բնակվում են բոլոր ողջ օրգանիզմներում, սակայն եթե երեխան մահացած է ծնվել, ոսկորները անվնաս են մնում, ինչն էլ ապացուցել է հետազոտությունը: Այսպիսով, գիտնականները հերքել են այն ենթադրությունը, որ այդ գերեզմանափոսերում թաղված երեխաները հռոմեացիների շրջանում տարածված մանկասպանության զոհեր են եղել: Համարվում էր, որ հռոմեական ընտանիքներում այդ ձեւով էր պահպանվում թվաքանակը ու աղջիկների ու տղաների հարաբերակցությունը:

«Կարեւոր է տարբերել մահացած ու ողջ ծնված նորածինների աճյունները, որպեսզի հնարավոր լինի դատել հին ժամանակներում ապրող մարդկանց առողջության մասին ու հասկանալ, թե ինչպես էին նրանք վերաբերվում երեխաների մահվանը»,-բացատրել է աշխատության հեղինակ, Բնագիտության թանգարանի աշխատակից Թոմաս Բուտը: