20 տարի հետո մարդիկ կհրաժարվեն սեքսից: Նման եզրակացության է հանգել Սթենֆորդի համալսարանի դասախոս, Լեգալ բժշկության ու կենսաբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրի Գրիլին, հայտնում է Informing–ը:

Իր տեսությունը նա շարադրել է «Սեքսի վերջն ու մարդկության ապագան» գրքում: Նրա կարծիքով սեռական շփումների նկատմամբ վերաբերմունքը մարդկանց մոտ արմատապես կփոխվի: Արհեստական մեթոդաբանության ակտիվ զարգացման պատճառով կվերանա սեռական շփման անհրաժեշտությունը: Բնական ճանապարհով բեղմնավորումը տհաճ կհամարվի:

Նրա կարծիքով զույգը պետք է ընդամենը լաբորատորիա հանձնի կնոջ մաշկի մի կտոր ու տղամարդու սերմնահեղուկը: Մաշկից մասնագետները կկարողանան հանել ցողունային բջիջները ու դրանցից ձվաբջիջներ աճեցնել, որոնք անհրաժեշտ են սաղմնավորման համար: Բացի դրանից այս մեթոդը թույլ կտա ոչ միայն ապագա երեխայի արտաքինը ծրագրավորել, այլեւ շտկել նրա առողջությունը ու նույնիսկ հակումը այս կամ այն զբաղմունքների նկատմամբ:

Եվ չնայած հիմա շատերին այդ հիպոթեզը չափից անհավանական է թվում, գիտնականը նշում է,որ արհեստական բեղմնավորման նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է: Դրա համար էլ նա վստահ է,որ իր կանխատեսումները շուտով կսկսեն իրականանալ: