Ամերիկյան գիտնականները կարողացել են բացահայտել 80 տարեկանն անց մարդկանց մոտ պայծառ մտքի գաղտնիքը: Չիկագոյի Հյուսիս-Արեւելյան համալսարանի բժշկական քոլեջի մասնագետների հետազոտության արդյունքների մասին գրել է New Scientist-ը:

Գիտափորձի ընթացքում 80-101 տարեկան մարդկանց ուղեղի երկու ՄՌՏ-սքանավորում են կատարել՝ 18 ամսվա տարբերությամբ: Ստացված արդյունքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ծերերի մոտ հրաշալի հիշողությունն ու ընդհանրապես ուղեղի արտասովոր բարձր ակտիվությունը պայմանավորված է հազվագյուտ գենետիկ կառուցվածքով պայմանավորված մոխրագույն նյութի՝ աննորմալ մեծ ծավալի առկայությամբ:

Հենց ուղեղային նյութի մեծ պաշարն էլ փոխհատուցում է ուղեղի ծավալի տարիքային կրճատումը, ինչը տեղի է ունենում 40 տարեկանն անց մարդկանց մոտ: Հայտնի է, որ այդ տարիքից հետո յուրաքանչյուր 10 տարին մեկ ուղեղը 5%-ով փոքրանում է, ինչը չի կարող աննկատ մնալ: