Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնը 17473 աստերոիդը կոչել է հայտնի երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի անունով: N1+-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Queen խմբի հիմնադիրներից, կիթառահար Բրայան Մեյը:
Դեռեւս 1991 թվականին բացահայտված աստերոիդը հիմա արդեն պաշտոնապես կոչվում է 17473 Freddiemercury: Երկնային մարմինը գտնվում է աստերոիդների գլխավոր գոտում. դա Արեգակնային համակարգի շրջանն է՝ Մարսի եւ Յուպիտերի ուղեծրերի միջեւ, որտեղ մեծ քանակությամբ աստերոիդներ են գտնվում:
Արեգակի շուրջ աստերոիդների պտույտը կազմում է 3.69 երկրային տարի:




























