Բրիտանիայի Օլդբերի քաղաքի բնակիչ Մարկ Քրոնին իր ոտքի պրոթեզը հավաքել է Lego կոնստրուկտորից, հաղորդում է The Mirror-ը:
Մի քանի տարի առաջ տղամարդը երկրորդ կարգի դիաբետի պատճառով կորցրել էր ոտքը եւ որոշել էր չսպասել, մինչեւ ապահովագրությամբ իրեն պրոթեզ կհատկացնեն: Դրա փոխարեն նա ինքնուրույն հավաքել է պրոթեզը եւ հրապարակել լուսանկարները, հաղորդում է Reddit-ը:
Բրիտանացին պատմել է, որ Lego-ից պատրաստած պորթեզով քայլել հնարավոր չէ: Ներկայումս տղամարդն արդեն նորմալ պրոթեզ է ստացել, իսկ խաղալիքը դրել է սենյակի անկյունում որպես արվեստի ստեղծագործություն:
Քրոնինի խոսքով, իերն դիապետ են ախտորոշել դեռեւս 2013 թվականին: Միաժամանակ բժիշկն ասել էր, որ տղամարդն այդ հիվանդությամբ տառապում է 2000-ականների սկզբից: Ախտորոշումից մեկ տարի անց բրիտանացին զրկվել է ոտքերի մատներից, ապա նաեւ ամբողջությամբ ոտքերից:





























