Լոնդոնի Սիթի օդանավակայանը հետաձգել է մի քանի չվերթներ այն բանից հետո, երբ ցուցարարների խումբը զբաղեցրել է թռիչքուղին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

«Հիմա մենք բոլոր չվերթների ժամանակացույցի խախտումներ ունենք՝ օդանավակայանում բողոքի ակցիայի պատճառով: Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում»,-ասված է օդանավակայանի Twitter-ի պաշտոնական էջում:

Sky News-ի տվյալներով, ցուցարարների խումբը զբաղեցրել է թռիչքուղին: Միջադեպի մանրամասները եւ ցուցարարների պահանջները չեն հաղորդվում: Ոստիկանության փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել: