Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի մասով գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենք 5 օր ժամանակ են խնդրել՝ նյութերին ծանոթանալու եւ հարկ եղած դեպքում միջնորդություններ ներկայացնելու համար:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է: