«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 7-ից դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Սմբատ Բարսեղյանն ինձնից տեղեկացավ, որ խմբի այն անդամները, որոնք վիրավորումներ են ստացել, բուժվում են, բուժումը նորմալ ընթանում է: Դրանից հետո ինքը որոշեց դադարեցնել հացադուլը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը հացադուլ էր հայտարարել սեպտեմբերի 1-ին: Նա պահանջում էր քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել խմբի այն անդամներին, որոնք հրազենային վիրավորում են ստացել: Ըստ հանրային կապերի բաժնի աշխատակիցների՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է: