«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբի անդամները քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխվել վիրահատության նպատակով:

Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալին լուրջ վիրահատություն է սպասվում՝ ոսկրային: Պավլիկ Մանուկյանն ու իր որդին վիրավորվել էին հուլիսի 27-ին:

Հովհաննես Հարությունյանը նույնպես ոտքից է վիրավոր: Նրա փաստաբանն ահազանգում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: