Համագործակցությունը նոր պայմաններին ադապտացնելու մասին փաստաթուղթը ներկայացվելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ, որն անցնելու է սեպտեմբերի 16-ին Բիշքեքում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սեպտեմբերի 16-ին Բիշքեքում արտգործնախարարները հավաքվելու են իրենց հերթական նիստին, որին հաջորդելու է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», -ասել է Լեբեդեւը «25 տարի ԱՊՀ ստեղծումից հետո» թեմայով բաց քննարկման ժամանակ:
Գործադիր կոմիտեի նախագահի խոսքով այս նիստի շրջանակում ծրագրված է կարեւոր որոշումների ընդունում «ԱՊՀ-ն նոր պայմաններին ադապտացնելու ուղղությամբ»:
Լեբեդեւը հիշեցրել է, որ նման փաստաթղթի նախապատրաստման մասին որոշումը կայացվել է դեռ 2015-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ ու աջակցություն է ստացել ԱՊՀ մյուս անդամ պետությունների կողմից:
«Արդիականացնել, ձեւափոխել,բարելավել դրա գործունեությունը»- հավելել է Լեբեդեւը:
Նա շեշտել է, որ հայտարարություններն այն մասին, որ ԱՊՀ-ն «սպառել է իրեն ու դատապարտված է ինքնաոչնչացման» ոչ մի հիմք չունեն: «Կյանքն ինքն է թելադրում մեզ այդ բացառիկ միավորման (պահպանման-խմբ,.), դրա կատարելագործման ու գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը»,- ամփոփել է գործադիր քարտուղարը:





























