ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպում կանցկացնեն: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սեպտեմբերի 28-ին Բաքվում կհանդիպեն Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները», հայտնել է Լեբեդեւը «ԱՊՀ ստեղծումից 25 տարի անց» թեմայով բաց քննարկման ժամանակ:

Թե որն է լինելու այդ հանդիպման օրակարգը՝ գործադիր քարտուղարը չի պարզաբանել: