Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Արարատ Խանդոյանը բողոքում է իր դեմ իրականացվող քրեական հետապնդումից:

Նշենք, որ Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է: