ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկում կիրականացնի. հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Report-ը, վկայակոչեկով ԱՊՀ ՄԽՎ կայքը, հայտնել է, որ դիտորդական առաքելությանը ադրբեջանական կողմն է հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հրավերքն ուղարկել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:

Հանրաքվեի դիտարկման նպատակով ԱՊՀ ՄԽՎ-ն Ադրբեջան կուղարկի ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների պատգամավորների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի քարտուղարության աշխատակիցների: