ԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքում հրշեջ ծառայության աշխատակիցները այրվող տան միջից հանել են Կլեո անունով կատվին ու փոքր թթվածնային դիմակի օգնությամբ վերականգնել  կենդանու շնչառությունը: Տեսագրությունը հրապարակվել է ծառայության Facebook էջում սեպտեմբերի 6-ին: Վեց օրում տեսահոլովակը մոտ 400 հազար անգամ դիտել են, հայտնում է Lenta–ն

Սոցցանցում հայտնել են, որ հրշեջները ավելի քան 30 րոպե պայքարում էին կենդանու կյանքի համար: Հենց կատվի վիճակը կայունացել է, նրան տեղափոխել են տեղի անասնաբուժական կլինիկաներից մեկը՝ հետագա խնամքի համար: