Jordan B կեղծանունով օգտատերը Twitter-ում հրապարակել է Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունիոն կղզու Պիթոն դե լա Ֆուրնեզ հրաբխի ժայթքման տեսանյութը: Ըստ Lenta-ի՝ կադրերը նկարահանվել են վերեւից:

Պիթոն դե լա Ֆուրնեզի՝ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ ժայթքումը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 11-ին: Euronews-ի փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել:

Այս հրաբխի ակտիվությունը հանրահայտ ատրակցիոն է, որը գրավում է տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին: