Հետազոտողները հայտնաբերել են 170 տարի առաջ խորտակված Terror նավը, որը բրիտանացի բեւեռախույզ Ջոն Ֆրանկլինի արշավախմբի մաս էր կազմում: Նա փորձում էր Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսի միջով, այսպես կոչված, հյուսիս-արեւմտյան անցում գտնել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian-ը:
Ֆրանկլինի գլխավորած արշավախումբը բաղկացած էր երկու նավից: Ջոն Ֆրանկլինն ու նրա անձնակազմը՝ 128 նավաստիներ, Բրիտանիայից դուրս են եկել 1845 թվականի մայիսին: Նրանցից վերջին նորությունը ստացել են նույն տարվա օգոստոսին:
Arctic Research Foundation հետազոտական կազմակերպության մասնագետները հեռահար կառավարմամբ ոչ մեծ սուզանավի օգնությամբ կարողացել են հասնել արկտիկական ծովախորշերում խորտակված երկրորդ նավին:





























