Սրտի հիվանդությունների զարգացման մեջ շաքարի դերը նվազեցնող հետազոտությունները պատվիրված են եղել 1960-ական թթ. «շաքարի արդյունաբերության» կողմից, հայտնում է Guardian թերթը՝ վկայակոչելով JAMA Internal Medicine բժշկական ամսագրի զեկույցը։

«Շաքարային լոբբիի» աջակցությամբ գիտնականներն առաջ էին մղում այն գաղափարը, որ ոչ թե շաքարի, այլ ճարպերի օգտագործումն է հանգեցնում սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացմանը։ Այս եզրակացություններն արվել են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականների հայտնաբերած փաստաթղթերի հիման վրա, որոնք ապացուցում են, որ Շաքարի հետազոտության ֆոնդը (Sugar Research Foundation) վճարել է 1967 թվականի գրական տեսության համար, որում դիտավորյալ չի ներկայացվել սրտային հիվանդությունների զարգացման մեջ շաքարի դերը։

Հոդվածը հրապարակվել էր New England Journal of Medicine ամսագրում։ Հաղորդվում է, որ Հարվարդի  համալսարանի երեք գիտնականներ, որոնք գրել էին այն, այսօրվա վերահաշվարկով 50 հազարական դոլար էին ստացել։