«Սիմփսոնների» պրոդյուսեր Ջեյմս Բրուքսը պատմել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային սերիալ հրավիրելու փորձերի մասին, գրում է   Variety-ն:

«Մենք փորձեցինք նրան հրավիրել «Սիմփսոններ», բայց չկարողացանք», – հայտնել է Բրուքսը` խոսելով ԱՄՆ-ի նախագահի տիկնոջ մասին:   «Վերջապես մենք գրություն  ստացանք` «Լավ փորձ է», որովհետեւ մենք մեզ այնքան ագրեսիվ էինք պահում», – հավելել է նա:

Արդյունքում «Սիմփսոններում» այնուամենայնիվ հայտնվեց ԱՄՆ-ի առաջին տիկինը, սակայն նրան հնչյունավորել է դերասանուհի Անջելա Բասսետտը, հիշեցնում է Time-ը: Այս հերոսուհուն հնարավոր է տեսնել 21-րդ սեզոնի 15-րդ սերիայում:

2016 թվականի օգոստոսին հաղորդվել էր, որ «Սիմփսոններ» մեկ ժամանոց անիմացիոն սերիայի պրեմիերան տեղի կունենա հունվարին` Fox ալիքով: