Ստալագմիտները կարող են օգտագործվել հազարամյա հնության իրադարձությունները թվագրելու համար: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Հարավային Ինդիանա նահանգում գտնվող քարանձավների ստալագմիտներն ուսումնասիրած գիտնականները: Planet-today-ի փոխանցմամբ՝ դրանք կարող են կիրառվել կլիմայական եւ տեկտոնական փոփոխությունները հետազոտելիս:
Ստալագմիտային կամ հոսանստվածքային կազմավորումները բաղկացած են հանքանյութային լուծույթներից, որոնք պարունակվում են ջրի մեջ եւ առաջանում են քարանձավի հատակին: Երկրաշարժի առաջացման պատճառ կարող է դառնալ ստալակտիտի փլուզումը, որն աճում է ստալագմիտի կամ քարանձավի ջրատար հունի ծածկի վրա: Եթե այդ տեղանքում տեղի ունեցած երկրաշարժերը համեմատենք ստալագմիտային կազմավորումների տարիքի հետ, որը որոշվում է տարբեր մեթոդներով եւ դրանց շուրջ եղած նստվածքային ապարներով, ապա կարելի է կազմել այդպիսի փոխակերպումների գրաֆիկը:
Ստալագմիտների վիճակի վրա ազդեցություն են ունենում նաեւ կլիմայական փոփոխությունները: Օրինակ՝ երաշտի ժամանակ կարող է աղբյուրից քարանձավ ջրի հոսքը դադարել, որը սնում է քարանձավի ստալագմիտները, կամ հակառակը՝ սառույցի հալչելու հետեւանքով քարանձավը կարող է հեղեղվել հալոցքաջրերով: Կլիմայական բնույթի այս բոլոր փոփոխությունները արտացոլվում են ստալակտիտների արտաքին ձեւի եւ ֆիզիկա-քիմիական հատկությունների վրա:





























