ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում Հայաստան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) պատվիրակությունը Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին մեկնել է ԼՂՀ:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաեւ ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: ԼՂՀ իրենց գործընկերների հետ հանդիպման ընթաքցում ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները կներկայացնեն Հանձնաժողովի աշխատանքային 10-ամյա փորձը, հիմնական գործառույթներն ու իրավասությունները:
Այցի արդյունքում երկու երկրների գործընկեր մարմինների միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր, կքննարկվեն հերտագա համագործակցության ծրագրերը:



























