Brexit-ի դասերի անտեսումը ճակատագրական սխալ կլինի: Այս մասին ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված նամակ-հրավերում գրել է ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկը՝ նրանց հրավիրելով սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում նախանշված գագաթաժողովին:
Ըստ AFP-ի՝ նա նշել է, որ Միությունը պետք է ավելի պակաս «քաղաքականապետ կոռեկտ» լինի եւ պաշտպանի եվրոպացիներին, որոնց անհանգստացնում են ահաբեկչության սպառնալիքը, ավտանգության եւ գլոբալիզացիայի հարցերը:
«Ճակատագրական սխալ կլիներ կարծել, որ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի բացասական արդյունքները բացառապես բրիտանացիների խնդիրն են»,- գրել է Տուսկը:
Նա նաեւ հավելել է, որ Եվրամիությունը դանդաղում է միգրացիոն ճգնաժամի խնդրով համաձայնության հարցում: «Մենք չպետք է ժամանակ կորցնենք: Բրատիսլավան պետք է շրջադարձային լինի ԵՄ-ի արտաքին սահմանների պաշտպանության հարցում»,- կարծում է Դոնալդ Տուսկը:



























