Նիդեռլանդների ոստիկանությունը որոշել է ճերմակագլուխ արծիվներին օգտագործել ծառայողական նպատակներով: Մեկ տարի շարունակ անցկացված փորձը ցույց է տվել, որ թռչունները կարող են ոչ միայն խոցել անցանկալի եւ վտանգավոր անօդաչու սարքերը, այլեւ դրանք տեղական ոստիկանական բաժանմունք հասցնել:
Ըստ Lenta-ի՝ այդ նպատակի համար լավագույնս կարող են ծառայել էգերը, քանի որ արուներից ավելի կարգապահ են: Հանթեր անունով արծվի աշխատանքի մասին գրել է Spectrum-ը:





























