Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսն առատ ներքին արյունազեղմամբ ուղեկցվող ծանր ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հայտնել է «Շիբա» բուժկենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իցհակ Քրայսը:
Ըստ Newsru Իսրայելի՝ նա նշել է, որ Պերեսին արհեստական շնչառության սարքի են միացրել: «Առաջիկա ժամերին իրավիճակին լրացուցիչ գնահատական կտրվի»,- ասել է Քրայսը:
Պերեսի որդին՝ Հեմի Պերեսը հայտարարել է, որ ընտանիքին դժվար որոշում է սպասվում. «Առաջիկա ժամերին ստիպված կլինենք դժվարին որոշում կայացնել: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր սատարում են մեզ այս ծանր րոպեներին»:





























