SpaceX ընկերությունը, որի հրթիռը մեկ շաբաթ առաջ պայթել էր մեկնարկային հրապարակում, պլանավորում է նոյեմբերին վերսկսել հրթիռների արձակումը։ Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Գվինն Շոթվելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք պլանավորում ենք գործարկումներ իրականացնել մոտավորապես երեք ամիս եւ դրանք վերսկսել նոյեմբերին»,– մեջբերում է գործակալությունը Շոթվելի հայտարարությունը, որն արվել էր Փարիզում արբանյակային արդյունաբերության գիտաժողովի ժամանակ։
Սեպտեմբերի 1-ին Կանավերալ հրվանդանի մեկնարկային հրապարակում պայթել էր Falcon 9 հրթիռը։ SpaceX–ից հայտնել էին, որ միջադեպը տեղի է ունեցել վառելիքի լիցքավորման ժամանակ։





























