14-ամյա աղջնակը դատի է տվել Facebook–ին այն բանի համար, որ սոցիալական ցանցը չի հեռացրել իր մերկ լուսանկարը, որը կայքում տեղադրել էր երրորդ անձը իրենից վրեժ լուծելու համար։ CNN Money–ի փոխանցմամբ Բելֆաստի դատարանը մերժել է գործը կարճելու մասին Facebook–ի խնդրագիրը։

Աղջկա փաստաբանները պնդում են, որ լուսանկարը մի քանի անգամ հայտնվել է Facebook–ում։ Նրանք բազմիցս խնդրել էին հեռացնել այն, սակայն այդ պահանջներն անպատասխան էին մնացել։ Այժմ սոցիալական ցանցին  մեղադրում են տվյալների պաշտպանության խախտման եւ անփութության մեջ։

Դեռահասի ներկայացուցիչների խոսքով՝ լուսանկարը ցանցում տեղադրելու դրդապատճառը երրորդ անձի կողմից աղջկանից վրեժ լուծելու ցանկությունն է եղել։

Մեդիա իրավունքի փորձագետ Փոլ Թվիդի խոսքով՝ Facebook–ն ունի գործիքներ, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով հեռացնել եւ արգելափակել օրենքը խախտող նկարները։