ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որն անցնելու է Բիշքեքում սեպտեմբերի 16-ին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱՊՀ գործունեության 25-դ տարեդարձի կապակցությամբ պետությունների ղեկավարները կամփոփեն այդ միջպետական միավորման գործունեության արդյունքները, տեսակետներ կփոխանակեն Համագործակցության հետագա զարգացման արմատական ուղղությունների մասին:

Նիստի արդյունքներով ծրագրում են ստորագրել մի շարք բազմակողմանի փաստաթղթեր, որոնցից են ահաբեկչության դեմ պայքարի ու թմրադեղերի խնդրի վերաբերյալ հայտարարությունները: