Չնայած Brexit-ին եւ դրա առաջացրած ճգնաժամին, Եվրամիությունը չի փլուզվի: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է   Reuters-ը:  

Նրա խոսքով, Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները զգուշացում են ԵՄ-ին, որը բախվել է Եվրոպայում  ազգայնականության դեմ կենաց եւ մահու պայքարի:  Նա նշել է, որ ԵՄ-ին պակասում է միասնականությունը:  «Պառակտում եւ տարաձայնություններ կան, ինչը պոպուլիզմի համար լայն ասպարեզ է բացում», - կարծում է ԵՀ-ի ղեկավարը:  Միաժամանակ նա ընդգծել է, որ հավատում է, որ ամենախոշոր առեւտրական միությունը շարունակում է կարեւոր ուժ մնալ: «Փլուզման վտանգ, որպես այդպիսին, գոյություն չունի», - նշել է նա: