Քննիչը միջնորդել է եւս երկու ամսով երկարաձգել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Դատական նիստի օրը սակայն դեռ չի նշանակվել: Եղնուկյանի դեմ որեւէ ապացույց չկա, նա կալանքի տակ մնում է քաղաքական պատճառներով»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավորվել է հուլիսին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:





























