Բիշքեքում անցած ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով Համագործակցության գագաթնաժողովի քննարկմանն է ներկայացվել 16 փաստաթուղթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 16-ին ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին Բիշքեքում անցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդը՝ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւի ղեկավարությամբ:
ԱՊՀ երկրների ղեկավարներին ստորագրության համար 16 փաստաթուղթ է ներկայացվել: Այդ թվում ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունները ՝ Համագործացության 25-ամյակի կապակցությամբ, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համատեղ հետագա ջանքերի, Նյուրնբերգյան տրիբունալի աշխատանքի ավարտի 70-ամյակի, թմրանյութերի համաշխարհային խնդրի, ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացման վերաբերյալ:
Մամուլի ծառայության տեղեկություններով ՝ պետությունների ղեկավարների համաձանեցմանն է ներկայացվել 2017-ին ԱՊՀ-ում նախագահության վերաբերյալ հարցը: Ակնկալվում է, որ Մոլդովայի հրաժարվելու պատճառով նախագահությունը կանցնի ՌԴ-ին:





























