ԱՊՀ-ի գագաթնաժողովը որոշում է ձեւակերպել համագործակցությունում նախագահությունը 2017 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես կուզեի ձեզ հայտնել նաեւ, որ որոշում է կայացվել, որ հունվարի  1-ից, փաստաթղթերին համապատասխան, Անկախ պետությունների համագործակցությունում նախագահությունն անցնում է Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե` ըստ արարողակարգի:   Իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես պետք է ձեզ խնդրեմ, որ հաստատեք, որ եկող տարի  կստանձնեք ԱՊՀ-ի նախագահությունը: Ընդունո՞ւմ եք», — հարցրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:  

Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ «պատիվ կհամարի» տվյալ առաջարկը:

Հայտնի է դարձել նաեւ, որ ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում` հոկտեմբերի 11-ին: Նման առաջարկով է հանդես եկել Վլադիմիր Պուտինը: