Սոչիում հորդառատ անձրեւի եւ ուժգին քամու պատճառով փոթորիկի նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում։

«Քաղաքում բարձր պատրաստականության ռեժիմ է սահմանվել։ Այսօր գիշերը եւ վաղը քաղաքում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի։ Քամու արագությունը կհասնի վայրկյանում 26 մետրի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանգստավայրային քաղաքի բոլոր շրջաններում վթարային բրիգադները պատրաստ են օպերատիվ արձագանքել տարերքի հնարավոր հետեւանքներին։

Հանգստավայրի բնակիչներին եւ հյուրերին կոչ են արել եղանակի վատթարացման դեպքում հրաժարվել բնության գրկում՝ գետերի եւ ջրամբարների մոտակայքում հանգստանալուց եւ տագնապի ազդանշանի միանալու դեպքում պատրաստ լինել տարհանման։