ԱՄՆ հետազոտողները սառցե մարդու մարմին են գտել ու այն ուսումնասիրության համար փոխանցել Քալիֆորնիայի գիտնականներին: Սառցե մարդը մահացու վիրավորում էր ստացել՝ ըստ երեւույթին իր ցեղակիցներից: Երբ Ջորջիայից որսորդները հայտնաբերել են նրան, նա դեռ շնչում էր:

Սառցե մարդը կարմրահեր է, 2.5 մետր հասակով, ու հսկայական՝ ավելի քան 200 կգ քաշով, հայտնում է Discover24–ը:

Գիտնականները մտադիր են գենետիկ փորձաքննություն կատարել, որպեսզի պարզեն սառցե արարածի պատկանելիությունը մարդկային ռասսային կամ էլ կապիկների դեռ անհայտ տեսակին: Անհրաժեշտ հետազոտություններից հետո մարմինը կներկայացվի լայն հասարակայնությանը: