Գլոբալ տաքացման հետեւանքով մինչեւ 2070 թ. գյուղատնետսական կուլտուրաների շատ տեսակներ կոչնչանան: Նման եզրակացության են հանգել Արիզոնայի համալսարանի գիտնականները:
Գիտնականները վստահ են, որ հիմա կլիման փոխվում է ավելի արագ, քան նախորդ դարաշրջաններում: Գլոբալ տաքացում մեր մոլորակում մի քանի անգամ եղել է: Սակայն առաջ բույսերը ադապտացման համար բավարար ժամանակ էին ունենում, իսկ հիմա ըստ հետազոտողների, ընթացիկ տաքացումը իր արագությամբ 5 հազար անգամ գերազանցում է փոփոխված պայմաններին ադապտացվելու՝ բույսերի ունակությունը: Եզրակացությունները գիտնականները արել են բույսերի 236 տեսակների ուսումնասիրությունների արդյունքներով:
Ամերիկացիների հաշվարկներով մինչեւ 2070 թ. հատիկավոր կուլտուրաների շատ տեսակներ կանհետանան: Այս ցանկում են նաեւ հացահատիկն ու բրինձը, մինչդեռ հենց դրանք են ապահովում մարդկության գործածած կալորիաների կեսը: Հնարավոր է նաեւ տարեկանի, եգիպտացորենի, ու անասնակեր ծառայող բույսերի ոչնչացումը: Հետազոտության հեղինակ Ջոն Վեյնսի կարծիքով գլոբալ տաքացումը կարող է Երկրի որոշ տարածքներում սովի պատճառ դառնալ:





























