Վաշինգթոնի համալսարանի հետազոտողները առաջարկել են մարդու մարմինը օգտագործել մարդու հետ այս կամ այն առնչությունն ունեցող սարքերի միջեւ կոդավորված գաղտնաբառեր հաղորդելու համար, հայտնում է N+1–ը: Մշակողների խոսքով գաղտնաբառերի հաղորդման նման միջոցը հատուկ սարքավորման ստեղծում չի պահանջի:
Ժամանակակից «խելացի» սարքերը գաղտնաբառեր են օգտագործում իրար միանալու համար, ընդ որում դրանք հաղորդվում են Bluetooth կամ Wi-Fi ստանդարտ ցանցերի միջոցով: Մինչդեռ այդ ձեւով հաղորդվող գաղտնաբառերը կարող են արգելաբացվել չարագործների կողմից, քանի որ խոցելի են:
Վաշինգթոնի համալսարանի մշակողների կարծիքով գաղտնաբառերի փոխանցումը մարդու մարմնի միջոցով թույլ կտա խուսափել նման երեւույթներից:
Հետազոտողները իրենց աշխատանքի ընթացքում հայտնաբերել են, որ մարդու մարմնի միջոցով գաղտնաբառեր հաղորդելու համար կարելի է օգտագործել սմարթֆոնների մատնահետքերի սկաներները նաեւ նոութբուքերի սենսորային պանելները: Այդ սարքերը փաստորեն կարող են ոչ միայն ընդունել տվյալներ այլեւ հաղորդել:





























