Բոսթոնի քոլեջի ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միայնակ մարդիկ սոցիալապես ավելի ակտիվ են, քան նրանք, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրորդ կեսին, հայտնում է Informing-ը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ամուսնանալուց հետո մարդ կենտրոնանում է զուգընկերոջ վրա: Իսկ ահա միայնակ կանայք եւ տղամարդիկ փորձում են լրացնել իրենց ազատ ժամանակը: Այդ պատճառով նրանց սոցիալական ակտիվությունն ավելի բարձր է: Տղամարդկանց մոտ այդ օրինաչափությունն ավելի վառ է դրսեւորվում, քան կանանց:

Ամուրի տղամարդիկ 4 անգամ ավելի հաճախ են հանդիպում ընկերների եւ գործընկերների հետ, քան ամուսնացածները: Իսկ միայնակ կանայք 2 անգամ ավելի հաճախ են հանդիպում ընկերուհիներին: