Երեւանում տեղի կունենան աշխարհում մենկարկած իտալերենի 10-րդ Շաբաթվան նվիրված միջոցառումներ: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հայտնում է, որ Շաբաթվա բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Italia. Opera Unica վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ եւ Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանական միաբանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսով:
Այսօր, հոկտեմբերի 19-ին տեղի կունենա Sempre con voi գրքի շնորհանդեսը: Գիրքը Պարույր Սեւակի բանաստեղծությունների իտալերեն թարգմանութունն է, որը կատարել է Կարեն Միրզոյանը: Շաբաթվա ընթացքում տեղի կունենա նաեւ Իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը: Բառարանը խմբագրել է Վենետիկի Մխիթարյանների միաբանության հոգեւորական Վահան Օհանյանը: Երեւանում կցուցադրվեն նաեւ մի քանի ֆիլմեր`Դանիելե Լունկետիի Mio Fratello e Figlio Unico-ն («Իմ եղբայր- միակ որդի»), Էդոարդո Ուինսպիրի Sotto il Celio Azzurro-ն («Երկնագույն երկնքի տակ»):
Իտալերենի շաբաթը նաեւ հնարավորություն կտա ունկնդրել դասախոսություններ Դանթեի եւ ժամանակակից իտալացի պոետ Մարիո Լուցիոյի մասին:
Տեղի կունենան նաեւ թատերական բեմադրություններ Երեւանում եւ Գյումրիում: Իտալական մշակույթի սիրահարները կհանդիպեն «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանի հետ: Կցուցադրվի նաեւ գրքի էկրանավորումը` Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների ֆիլմը:





























