Պլովդիվում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի Միկայի տղամարդկանց թիմը 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսրայելի Բեեր Շեվա ակումբին: Առաջին պարտիան անցկացրեց Լեւոն Արոնյանը, որը սեւերով հաղթեց Ալեքսանդր Հուզմանին: Հաղթանակ տարան նաեւ Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին:

Միկան եւս տասը թիմերի հետ երկու հաղթանակով բաժանում է առաջին տեղը: Երկու հաղթանակ ունի եւ առաջին տեղում է նաեւ Միկայի կանանց թիմը, որը երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի շախմատային ակումբի թիմին: