Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանը ՀՔԾ-ում քննվող հուլիսի 29-ի դեպքերի գործով տուժողի կարգավիճակ է ստացել, իսկ Քննչական կոմիտեի կողմից քննվող գործով՝ մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է։ Փաստաբանի խոսքով՝  իր պաշտպանյալի նկատմամաբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։

ՀՔԾ-ում քննվող հուլիսի 29-ի դեպքերի գործով տուժողի կարգավիճակ է ստացել նաեւ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Դավիթ Հովհաննիսյանը։

Վերաքննիչ դատարանում այս պահին քննվում է Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։