Հայաստանի ինովացիոն ընկերությունները կարող են գրավել արտասահմանյան ներդրողների ուշադրությունը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին ասաց «Ամերիաբանկի» ներդրումային–բանկային գործունեության գծով տնօրեն Առնո Մոսիկյանը՝ «Ամերիաբանկի» կազմակերպած սեմինարի ժամանակ, որը նախատեսված էր Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) հայկական արժեթղթերի պոտենիալ թողարկողների համար:

Միջազգային կապիտալի շուկաներում նորարարական ընկերությունները մեծ հետաքրքություն են ներկայացնում: Ընդ որում խոսքը նաեւ նոր տեխնոլոգիաներով զարգացող ավանդական ինդուստրիաների մասին է, նշեց նա:

«Մեր նպատակն է՝ համոզել միջազգային ներդրողներին, որ հայկական շուկան հնարավորությունների դաշտ է: «Ամերիա» ընկերությունը 20 տարուց ավել օգնում է իր գործընկերներին՝ ներդրումների ներգրավման գործում, եւ մենք աբողջությամբ տիրապետում ենք թե՛ միջազգային. թե՛ տեղական շուկայի զարգացման միտումներին, գիտենք, թե որ ընկերությունները կարող են դուրս գալ այսպիսի շուկաներ: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին՝ տիրապետելով ներդրողների հետ շփման տեխնոլոգիաներին ու հնարարվոություններին», - ընդգծեց նա:

Ընդունված է համարել, որ 6 ամսից 1 տարում կարելի է պատրաստվել արժեթղթերի թողարկմանը (IPO): Սակայն այդ ընթացքում պետք է անրաժեշտ մակարդակի հասցնել թափանիկությունը, ֆինանասական հաշվտեվությունները, կորպորատիվ կառավարումը: Որոշ ընկերությունները դրան պատրաստ են, որոշները՝ դեռ ոչ, նշեց Մոսիկյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանում ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների եւ ավանդների առումով խոշորագույն բանկն է։ Բանկի ընդհանուր կապիտալը հիմա կազմում է մոտ 200 մլն դոլար։

Լոնդոնի ֆոնդային բորսայում 2016–ի սեպտեմբերին վաճառվում էին 268 օտարերկրյա թողարկողների բաժնետոմսեր։ Միայն սեպտեմբերին դրանք 16 մլրդ 957 մլն ֆունտ են բերել։