Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան  եւ Կարագանդայի «Շախտյոր» ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի թիմի հաջորդ խաղին: Ֆուտբոլիստը, ով մի քանի ամիս բացակայեց վնասվածքի պատճառով, այժմ լիովին ապաքինվել է:

«Շախտյորի» հաջորդ խաղը «Տարազի» հետ է՝ հոկտեմբերի 29-ին:

Ի դեպ, ձմռանը Արզումանյանն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Ռուսաստանի առաջնություն:

Վերա Մարտիրոսյան