Բելգիայի բնակիչը EuroMillions վիճակախաղով ավելի քան 50 մլն եվրո է շահել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով վիճակախաղի ներկայացուցչին։

Հոկտեմբերի 11-ին Բրյուսելի փողոցները մաքրող հավաքարարը EuroMillions վիճակախաղով 168 մլն եվրոյի ջեքփոթ էր շահել, որը Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր շահումն է։

Ժամանցի ինդուստրիայի կարգավորիչ հանձնաժողովի տվյալներով՝ Բելգիայի բնակիչները միայն 2013-ին 964 մլն եվրո են ծախսել ազարտային խաղերի համար։