Լոնդոնում շուտով Hipchips անվանումով արտասովոր ռեստորան կբացվի, որտեղ միայն չիփս կմատուցեն՝ տարատեսակ սոուսներով: Ճաշացանկում թարմ պատրաստված չիփսեր կլինեն՝ կարտոֆիլի հինգ տեսակից եւ տնական սոուսներ: Այս մասին գրում է Kedem-ը:
Չիփսերը պատրաստվելու են պատվերով: Կառաջարկվեն ինչպես դասական սոուսներ, օրինակ՝ քարրի, սոխա-պանրային կամ բազուկի, այնպես էլ քաղցր, օրինակ՝ խավարծիլով եփված կրեմով, շոկոլադե եւ աղի կարամել: Ռեստորանում նաեւ գարեջրի եւ գինու լայն տեսականի կլինի:




























