Չինական Wings Gaming թիմի անդամները Գինեսի ռեկորդների գրքում են ներառվել՝ Dota 2-ում 9.1 մլն դոլար շահելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Guinness World Records-ը:
Մրցաշարն անցկացվել է ամերիկյան Սիեթլում: Մրցանակային ֆոնդն ամենախոշորն է եղել կիբերսպորտի բոլոր մրցաշարերից՝ գրեթե 21 մլն դոլար:
Չինական գեյմերների շահումն ամենախոշորն է նման մրցաշարերից:
Թիմը կազմավորվել է 2014 թվականին: Այսպիսով, Սիեթլում հաղթանակի շնորհիվ Wings Gaming-ի 5 անդամները միանգամից միլիոնատեր են դարձել:




























